Պերուում Օտտո անունով բուլդոգ-սքեյթբորդիստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հնարքի հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
10 վայրկյանում 4 տարեկան շունը առանց որևէ մեկի օգնության կարողացել է սքեյթբորդով անցնել 30 մարդու ոտքերի մեջտեղով՝ ոչ ոքի չհարվածելով:
Միջոցառումը նվիրված է Գինեսի ռեկորդների գրքի օրվան, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Այդ օրը շատերը փորձում են որևէ ռեկորդ սահմանել:










































