Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ թվում էր, թե կառավարությունը պետք է հրաժարվի այս ծրագրից, քանի որ այն մերժվել է համայնքների կողմից. «Ինչի՞ համար են այս հանարքվեի հստակ արդյունքները, եթե դուք պետք է արհամահեիք այն: Ի՞նչ եք ապացուցում, որ թքա՞ծ ունեք ժողովրդի կամքի վրա, մեկ անգամ ևս ցուցադրում եք ձեր պատկերացումները ժողովրդավարության մասի՞ն»:
Ըստ Լ. Զուրաբյանի՝ իշխանություններն արհամարհում են նաև Սահմանադրությունը՝ խախտելով այն, Սահմանադրությունը նրանց համար ընդամենը թղթի կտոր է:






































