Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանը դատի է տվել թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Վերջինս նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 24-ին Սամսունում ու Բաթմանում հանդիպումներ է ունեցել իր ընտրազանգվածի հետ: Երկու դեպքում էլ Քըլըչդարօղլուն սուր քննադատության է ենթարկել Էրդողանին, ինչը, վերջինիս փաստաբանների կարծիքով, դուրս է եկել սովորական քննադատության շրջանակներից ու խախտել Էրդողանի իրավունքները:
Այժմ Էրդողանը Քըլըչդարօղլուից պահանջում է 40.000 թուրքական լիրա (ավելի քան 26.500 ամերիկյան դոլար)` յուրաքանչյուր ելույթի համար 20.000-ական թուրքական լիրա փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտնի է որպես դատական հայցեր ներկայացնելու մեծ սիրահար:







































