ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայի Անթալյա քաղաքում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որտեղ նրա մասնակցությամբ կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` ահաբեկչության և փախստականների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Թուրքիայում գլխավոր քարտուղարը կմասնակցի համաշխարհային առաջնորդների հետ աշխատանքային նիստներին, ներառյալ` կլիմայական փոփոխությունների, աճի և աշխատանքի տեղավորման վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության և փախստականների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ»,- ասել է Դյուժարիկը:












































