Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտների մասին զեկույցը կարող է պատրաստել և հրապարակել մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
«Մենք համատեղ նիստ կգումարենք ԱԷՄԳ-ի հետ, որպեսզի ծանոթանանք զեկույցի բովանդակությանը՝ մինչ դրա հրապարակումը, որն ակնկալվում է նոյեմբերի վերջին»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պետք է համապատասխան զեկույցով հանդես գա դեկտեմբերի 15-ին։ Նաջաֆին ընդգծել է, որ Իրանն ամբողջովին կատարել է «ճանապարհային քարտեզով» ստանձնած պարտավորությունները՝ կապված միջուկային ոլորտի հետազոտությունների ու մշակումների հետ։









































