Սիրիայում քիմիական զենքի արտադրության վերջին օբյեկտը ծրագրվում է ոչնչացնել մինչև տարվա վերջ: Այս մասին TASS-ին ասել է զինաթափման հարցերով ՄԱԿ-ի գերագույն ներկայացուցչի պաշտոնակատար Կիմ Վոն Սուն համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի փակ նստաշրջանի արդյունքներով:
«11-րդ օբյեկտը՝ անգարը, ոչնչացվել է, վերջին անգարը պատրաստվում է ոչնչացման: Ոչնչացման աշխատանքը ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- ասել է նա՝ նշելով, որ գործընթացըը ծրագրվում է ավարտել «մինչև տարվա վերջ»:
Կիմ Վոն Սուն նաև հայտնել է, որ ավարտվում է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի պատրաստությունը, որը կհետաքննի Սիրիայում թունավոր նյութերի ռազմական կիրառման դեպքերը: «Համատեղ մեխանիզմը, ըստ ամենայնի, պատրաստ կլինի աշխատանքը սկսել արդեն առաջիկա ուրբաթ»,- նշել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:










































