SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) մինչև ընթացիկ տարվա վերջ կավարտի զոդման աշխատանքները «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) 50-կիլոմետրանոց հատվածում: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Նրա խոսքով՝ ավարտվել են գազատարի 1337-կիլոմետրանոց հատվածի կառուցման բոլոր տենդերային գործընթացները, և արդեն սկսվել են շինարարական աշխատանքները:
«Գազատարի բոլոր հատվածներում զոդման աշխատանքներ են տարվում: Ավարտվել են ճանապարհների շինարարության աշխատանքները: Աշխատանքներն ընթանում են գրաֆիկի համաձայն, և 2018թ. առաջին կեսին գազատարը պատրաստ կլինի գազի առաջին մատակարարումներին»,- ասել է Աբդուլաևը:









































