Իրանի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 40 գրոհայինների, որոնց կեսը ենթադրաբար ճանապարհ են բռնել Իրաք և Սիրիա՝ ԴԱԻՇ-ի շարքերում կռվելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարար Սաիդ Մահմուդ Ալավիին։
Ձերբակալությունները կատարվել են երկրի հյուսիսի Գոլեստան և Մազենդերան նահանգներում, հարավարևմտյան Խուզեստան նահանգում և հարավարևելյան Սիստանում ու Բելուջիստանում։
«Ձերբակալվածները վարձկաններ են տարածաշրջանի թույլ զարգացած երկրներից»,- ասել է Ալավին։
Գործակալությունը հստակեցնում է, որ Իրանը «թույլ զարգացած երկրներ» տերմինն օգտագործում է Պարսից ծոցի պետությունների մեծ մասի նկատմամբ։












































