Թուրքական Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) հերթական գործողությունն է իրականացրել ոստիկանության դեմ:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ զրահապատ ոստիկանական մեքենայի ընթանալու ժամանակ քուրդ զինյալները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Պայթյունի հետևանքով զոհվել է 3 թուրք ոստիկան, 1-ը՝ վիրավորել։
Սիլոփիում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել PKK-ի անդամներին հայտնաբերելու նպատակով:







































