Սիրիական բանակի զինվորները ճեղքել են Քվեյրիս օդակայանի շուրջ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների երկամյա շրջափակումը։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ զորքերը մտադիր են ամբողջությամբ վերացնել շրջափակումն ու մաքրել օդակայանի տարածքը գրոհայիններից։
Օդակայանը գտնվում է Հալեպ նահանգում։ Շրջափակման ողջ ընթացքում ներսում գտնվող զինծառայողները շարունակել են դիմակայությունը՝ զինամթերք ստանալով օդից։
Մինչ պատերազմը օդակայանն օգտագործվել է սիրիական ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումների համար։












































