Նոր ճապոնական ուղևորատար ռեակտիվ ինքնաթիռը՝ Mitsubishi Regional Jet-ը (MRJ), այսօր իրականացրել է փորձնական թռիչք: Այս մասին հաղորդում է Reuetrs-ը: Դա Ճապոնիայում ստեղծված առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռն է:
Ինքնաթիռը թռել է Նագոյա օդանավակայանից և մեկ ժամ անց վերադարձել: Թռիչքն ուղիղ հեռարձակվել է Mitsubishi Aircraft Corporation արտադրող ընկերության կայքում:
MRJ-ն մշակելու համար պահանջվել է 7 տարի: Ինքնաթիռի առաջին օրինակը ներկայացվել է 2014-ի հոկտեմբերին:
Առաջին սերիական MRJ ինքնաթիռը կարտադրվի և կվաճառվի 2017-ի հունիսին:










































