ԱՄՆ սենատը ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել ազգային պաշտպանության մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ փաստաթղթում ներառված է ծախսերի` 5 մլրդ դոլարով կրճատվելու վերաբերյալ կետը, որն առկա չէր օրինագծի նախորդ տարբերակում:
Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել տվյալ փաստաթղթի վրա:
Նշվում է, որ քվեարկությունը շարունակվում է:










































