Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստվում են այս տարվա ամռանն անցկացնել գործարար ֆորում: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Վերջինիս խոսքերով` այդ ֆորումը միտված է լինելու զբոսաշրջության, գյուղատնտեսության ու տրանսպորտի ոլորտներում երեք երկրների միջև համագործակցության խորացմանը:
Նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գտնվում են Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում: Նախորդ տարի Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 0.5 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է թուրք-ադրբեջանական գործարար ֆորումը: