Չինաստանին է արտահանձնվել ավելի քան 200 չինացի միգրանտ, որոնք կասկածվում են հեռախոսային մեքենայության համար: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները եղել են մի քանի խոշոր ավազակախմբերի կազմում, որոնք գործել են Ինդոնեզիայի և Կամբոջայի տարածքներից: Որպես թիրախ նրանք ընտրել են հարուստ ձեռնարկատերերի Չինաստանից, Հոնկոնգից, Թայվանից: Կասկածյալները զանգահարել են իրենց զոհերին, ներկայացել են որպես խոշոր բանկերի աշխատակիցներ և հայտնել են, որ բիզնեսմենները ժամկետանց հաշիվներ ունեն, որոնք պետք է անհապաղ վճարել:
Ձերբակալվել է ընդհանուր թվով 392 մարդ, ավելի քան 200-ը՝ Չինաստանից, 100-ը՝ Թայվանից, մյուսները՝ Հոնկոնգի բնակիչներ: Չինացիների մեծ մասին ավազաախմբերում խաբեությամբ են ընդգրկել՝ նրանց արտասահմանում լավ վճարվող և օրինական աշխատանք են խոստացել: Սակայն երբ չինացիները ժամանել են նշված վայր, նրանց անձնագրերն ու բջջային հեռախոսները վերցրել են և արգելել դուրս գալ շենքից, որտեղ գտնվել է հավաքակայանը: Կասկածյալների գործողություններից տուժել է ավելի քան 3 000 մարդ:








































