«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն նշել է իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի «Ռեալ»-ի հետ նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպման կարևորությունը:
«Հանուն «Ռեալ»-«Բարսելոնա» կարգի խաղերի էլ ֆուտբոլիստ են դառնում:«Կլասիկո»-ն մեզ այլ մարդ է դարձնում: Երբ նախորդ խաղում մրցավարը սկսեց մեկը մյուսի հետևից դեղին քարտեր ցույց տալ, մտածեցինք. «Բավական է: Չէ՞ որ մեր հաջորդ խաղը «Ռեալ»-ի դեմ է»:
Իհարկե, գերազանց մարզավիճակում ենք մոտենում խաղին: Բայց ամեն ինչ կարող է պատահել: Հուսով ենք, բոլորն առանց վնասվածքների կվերադառնան ազգային թիմերից»,- Goal-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:









































