ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» սնանկացած ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին «Յունիբանկը» նոր պահանջ է ներկայացրել։ Ըստ այդմ՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունից, որը սնանկացել է դեռ փետրվար ամսին, «Յունիբանկը» պահանջում է 364.4 հազար դոլար գումար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաչվել այս տարվա փետրվարի 27-ին: «Գրեյթ վելլին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»:
Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































