Թմրանյութերի դեմ պայքարի ինդոնեզական գործակալությունը առաջարկել է կղզում բանտ կառուցել, որտեղ կոկորդիլոսները կհսկեն թմրանյութերի համար ցմահ դատապարտվածներին՝ գրում է Telegraph-ը:
Առաջարկության հեղինակը՝ գործակալության ղեկավար Բուդի Վասեսոն, հայտարարել է, որ ծրագրում է այցելել արշիպելագի տարբեր հատվածներ՝ որոնելու «դաժան սողուններ»:
«Մենք կտեղավորենք որքան հնարավոր է՝ շատ կոկորդիլոսներ: Ես կգտնեմ ամենակատաղի կոկորդիլոսներին»,- ասել է նա տեղի լրատվամիջոցներին:
«Դուք չեք կարողանա կաշառել կոկորդիլոսին: Դուք չեք կարողանա նրանց ստիպել օգնել ձեզ փախչել»,- հստակեցրել է նա:
Նշվում է, որ ներկայումս ծրագիրը մշակման փուլում է, և այդպիսի բանտի կառուցման վայրը դեռևս քննարկվում է:











































