Երգչուհի Սելենա Գոմեսը կմասնակցի The Bachelorette (Չամուսնացած կին) ամերիկյան շոուի նոր սեզոնին: Այդ նախագծում նա կփորձի գտնել իր սերը՝ հայտնում է rosbalt.ru-ն:
The Bachelorette շոուն Ամերիկայում հեռարձակվում է 2003 թվականից: Արդեն եթեր է դուրս եկել 11 սեզոն: Այժմ պրոդյուսերները ծրագրել են այն ներկայացնել 12 դրվագներով, որտեղ երիտասարդները կպայքարեն հանուն Սելենայի սրտի:
Շոուի կանոններով՝ երգչուհին կարող է մերժել մասնակիցներից ցանկացածին: Յուրաքանչյուր դրվագում մեկը կլքի նախագիծը՝ մինչև գլխավոր հերոսուհին կատարի իր ընտրությունը:









































