Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հանդիպմանը համաձայնել են երկու երկրների սառած հարաբերությունները տանել ջերմացման։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերջին ամիսներին քաղաքական գործիչների միջև եղել է տարաձայնությունների մի ողջ շարք։ Օբաման չի թաքցրել, որ չի կիսում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալՆեթանյահուի հայացքը։ Օբաման ասել է, որ Իսրայելի անվտանգությունը մնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Կողմերը 30 մլն դոլարի ռազմական գործարք են կնքել։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է գնալ երկու պետությունների ստեղծման ուղով և երկխոսել պաղեստինյան վարչակազմի հետ։











































