Etai ընկերությունը, որը մասնագիտացած է պատվերով հագուստներ կարելու մեջ, Nike Air Max 1 սպորտային կոշիկներին անսովոր տեսք է տվել: Ինչպես հայտում է Highsnobiety-ը, դրանց ձևավորման համար Լոս Անջելեսի դիզայներներն օգտագործել են հին հագուստներ:
Կոշիկները պատել են Versace-ի նկարազարդ մետաքսե շալվարների գործվածքով: Մոդելը ստացել է What The Versace անվանումը: Դրանց գները սկսում են 1000 դոլարից:












































