Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զորքերը շարունակում են հարձակումը Հալեպի շրջանում՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ ահաբեկիչների, նրանց սպառազինությունն ու տեխնիկան։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է սիրիական բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը։ Նա մանրամասնել է, որ իրենց զինված ուժերն աշխարհազորայինների հետ միասին հաջող գործողություններ են իրականացրել Հալեպ նահանգի հարավային ու արևմտյան հատվածներում և իրենց վերահսկողությունն են հաստատել տվյալ տարածաշրջանի մի շարք գյուղերի վրա։
Երկրի հյուսիս-արևմուտքում սիրիական բանակը շարունակում է հարձակումը «Ջաբհաթ ան-Նուսրայի» ու նրան դաշնակից խմբավորումների գլխավոր հենակետ Ալ-Խադեր քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպ նահանգի հարավում։









































