Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենը մոտ մեկ շաբաթ բաց կթողնի «կապտանռնագույններ»-ի մարզումներն ատամնաբուժական վիրահատության պատճառով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահը կվերսկսի իր մարզումները հավաքականների հանդիպումներից հետո:
Ակումբում սպասում են, որ գերմանացի երիտասարդ դարպասապահը պատրաստ կլինի նոյեմբերի 21-ին կայանալիք «Էլ Կլասիկո»-ին:







































