Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հիշեցրեցին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ այն կառավարությունը, որը մինչեւ 2017-ը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա, ինչպես Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր պայմանավորվում տնտեսական աճ չապահովելով, բայց փաստացի նախորդ տարի 4,1 տոկոս էր տնտեսական աճը, այս տարի՝ 2, դա ի՞նչ է նշանակում:
Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ պետք է կառավարության առաջ խնդիր դրվի ապահովել տնտեսական համապատասխան աճ, բայց այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն առավոտ կարող ենք արթնանալ՝ լրիվ այլ իրավիճակում լինենք:












































