Նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկու դեմ հարուցվել է քրեական գործ՝ հայտնում է TASS-ը:
«Քաղաքացի Պավլենսկու հակաիրավական գործողությունների փաստով Կենտրոնական վարչական օկրուգի հարցերով ներքին գործերի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 214 հոդվածի 2-րդ մասով (վանդալիզմ): Որոշվում է կասկածյալի ձերբակալության հարցը ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի կարգով»,- հայտարարել է ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայության ներկայացուցիչը:
Այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը մինչև 3 տարվա ազատազրկումն է:
Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին Մոսկվայի կենտրոնում հրկիզել է Անվտանգության դաշնային ծառայության շենքը:










































