Եգիպտոսի իրավապահ մարմինները Կահիրեում ոչնչացրել են Աշրաֆ Ալ-Գարաբլիին՝ «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» կազմավորման ղեկավարներից մեկին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին։
Այդ խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղզում, հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ին և համարվում է ահաբեկչական խմբավորման եգիպտական բջիջը։











































