Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը վերլուծել է թիմի պաշտպաններ Մատս Հյումելսի և Սոկրատիս Պապաստատոպուլոսի խաղը:
«Հյումելսը պետք է շարունակի այսպես խաղալ: Ֆուտբոլիստի ամբողջ ուժը նրա համարձակության մեջ է: Ցանկացած խաղացող պետք է կարողանա վարպետորեն տիրել գնդակին, արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:
Ինչ վերաբերում է Պապաստատոպուլոսին, ապա նա պետք է շատ ավելի հուսալի գործի»,- Sport-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:








































