Ռուս գիտնականները ապացուցել են, որ երկրաշարժերը հնարավոր է կանխագուշակել՝ ելնելով մթնոլորտի փոփոխություններից: Այդ մասին TASS-ի թղթակցին հայտնել է Մուրմանսկի պետական տեխնիկական համալսարանի գլխավոր գիտաշխատող, դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Նամգալաձեն:
«Ելնելով մթնոլորտի վիճակի մասին արբանյակային տվյալներից՝ կատարված հետազոտությունները թույլ են տալիս որոշելու սեյսմիկ գործընթացների ամենավաղ փուլերը, որոնք հետագայում բերում են մինչև 6 բալ և ավելի ուժգին երկրաշարժերի, և կանխագուշակել դրանք»,- ասել է նա:
Մթնոլորտային և սեյսմիկ գործընթացների կապը աշխարհում առաջին տարին չէ, որ ուսումնասիրվում է: Այդ բնագավառում կուտակված տվյալները ցույց են տվել, որ մեծ երկրաշարժերին նախորդող շրջանում 200-500 կմ բարձրության վրա տեղի են ունենում մթնոլորտի կազմության անոմալ փոփոխություններ, որոնք կապված չեն ոչ մի այլ պատճառների հետ:









































