Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիությունից դուրս գալը ոչ միայն «աշխատատեղերի և առևտրի, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է»՝ գրում է The Telegraph-ը: Այդ մասին նա երեքշաբթի կհայտնի իր ելույթում, որը կլինի հերթական փորձը՝ «փոխելու Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունները» ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվերից առաջ:
Վարչապետը նաև մտադիր է նամակ գրել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին, որտեղ տեղեկություն կլինի այն մասին, թե ինչ բարեփոխումների է սպասում Մեծ Բրիտանիան ԵՄ երկրներից: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան պահանջում է մեծ լիազորություններ, որոնք թույլ կտան «արգելափակել» եվրոպական օրենքները և խուսափել առևտրում նրանց միջամտությունից:











































