Կոնստանտին Մելաձեն և Վերա Բրեժնևան միասին են արդեն մի քանի տարի, սակայն նրանք սկզբում թաքցրել են իրենց հարաբերությունները, հայտնում է gazetavv.com-ը: Զույգի երկրպագուների համար անակնկալ է դարձել նրանց հարսանիքը, որը տեղի է ունեցել Իտալիայում: Այնտեղ Վերա Բրեժնևային ընդունել են որպես խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի թոռնուհու:
Վերջապես լռությունը խախտել է Կոնստանտին Մելաձեն: Նա խոստովանել է, որ չի սիրում խոսել անձնական կյանքից, քանի որ վախենում է իր հոգեկան վիճակից:
«Առաջվա պես ես չեմ ուզում ոչինչ պատմել իմ անձնական կյանքի մասին: Ահա թե ինչու: Ես շատ եմ մտածել՝ ինչու են մյուսները դա պատմում: Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են հրապարակայնորեն` նույնիսկ զուգարան գնալը: Սակայն ժամանակի հետ ես նկատում են այսպիսի միտում. կյանքի վերջում այդ մարդիկ խելքը կորցնում են` պարզապես դառնում են խելագար: Այն բանի համար, որ ես համենայն դեպս ուզում եմ պահպանել իմ հոգեկանը շատ թե քիչ աշխատունակ վիճակում, ամեն կերպ ձգտում եմ խուսափել այդպիսի հանրահայտությունից: Անկախ այն բանից՝ հաջողակ է իմ կյանքը, բարեկեցիկ է թե ոչ»,- խոստովանել է Մելաձեն OK! ամսագրին տված հարցազրույցում:








































