Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Սիրիա կարող են ուղարկվել ամերիկացի զինվորականների հավելյալ խմբեր, այն դեպքում, եթե ԱՄՆ-ը կարողանա տեղում գտնել ունակ ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի պայքարել ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ: Այս մասին նա հայտարարել է ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Եթե մենք հայտնաբերենք հավելյալ խմբեր, որոնք ցանկանում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, նրանք կլինեն ունակ ու մոտիվացում ունեցող մարդիկ, մենք կանենք ավելին:
Նախագահը հայտարարել է ավելի շատն անելու իր ցանկության մասին, ես, իհարկե, պատրաստ եմ նրան խորհուրդ տալ անել ավելին, սակայն պետք են տեղի ունակ ուժեր. դա կայուն հաղթանակի բանալին է»,-ասել է Քարթերը:










































