Ամբողջ աշխարհի օդանավակայաններում անվտանգության միջոցառումները պետք է վերանայել, եթե կա այն տարբերակը, որ ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառը ռումբն է: Այս մասին BBC-ի եթերում ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը:
«Եթե պարզվի, որ դա պայթուցիկ սարք էր` տեղադրված ԴԱԻՇ-ի գրոհայինների (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կամ ԴԱԻՇ-ի կողմնակիցների կողմից, պարզ է, որ մենք նորից պետք է վերլուծենք այն, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել անվտանգության միջոցառումները տարածաշրջաններում, որտեղ ակտիվ է ԴԱԻՇ-ը»,- ասել է Համոնդը:
«Մենք պետք է վստահ լինենք, որ ամբողջ աշխարհի օդանավակայաններում անվտանգության միջոցառումները արվում են լավագույն մակարդակում, և որ նրանք արտացոլում են տեղի պայմանները: Այսինքն` այնտեղ, որտեղ բարձր է սպառնալիքի մակարդակը, պետք է լինի անվտանգության ապահովման բարձրագույն մակարդակ: Դա կարող է հավելյալ ծախսեր, օդանավակայաններում ուշացումներ նշանակել»,- նշել է նախարարը:











































