Ներգաղթյալների հոսքը Գերմանիայի համար կարող է նոր հնարավորություններ բացել և հանգեցնել երկրի բարեկեցության աճին: Այս մասին Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Անդրեա Նալեսը:
«Նրանց 70 տոկոսը դեռ 30 տարեկան չկա: Դա ուղղակի գերազանց է: Որպես սոցիալական քաղաքականության նախարար ես ուրախանում եմ, որ սոցիալական ապահովագրության համակարգը կկայունանա: Եթե մենք դրանից հիմա ճիշտ օգտվենք, ապա այդ մարդկանց կարող ենք ինտեգրել աշխատանքի շուկա, նրանց դարձնել մեր հարևաններն ու գործընկերները: Մենք բաց հաստիքներ ունենք: Մենք տարաածշրջաններ ունենք, որտեղ շատ են պետք մասնագետներ»,- ասել է նա:
Նախարարը հատուկ կարևորություն է տվել լեզվի դասընթացներին` որպես աշխատողների աշխատանքային շուկա անցնելու միջոց: Երկրորդ գործոն է համարել թվային տեխնոլոգիայի ինտեգրումը, ինչը թույլ կտա մեծացնել աշխատատեղերի քանակը:











































