Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձում էին խանգարել ներգաղթի վերաբերյալ օրենսդրության խստացման կողմնակիցների անցկացրած ցույցը, գրում է bbc.com-ը:
Ձերբակալվել է ավելի քան 40 մարդ: Ներգաղթի վերաբերյալ օրենսդրության խստացման օգտին «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության անցկացրած ցույցին մասնակցում էր մոտ հինգ հազար մարդ:
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ մինչև այս տարվա վերջ երկրում ապաստան փնտրողների թիվըկարող է հասնել 800 հազարի:
Եվրախորհուրդը հայտարարել է, որ մինչև 2017-ի վերջը ներգաղթյալների թիվը կհասնի 3 միլիոնի:













































