Եգիպտոսի հանգստավայրերում ձմեռային ամիսներին նախապես պատվիրված հյուրանոցներից հրաժարվելու և այնտեղ թռիչքների դադարեցման պատճառով երկիրը կկրի 500 մլն դոլարի կորուստ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջային պալատների ասոցիացիայի կառավարման անդամ Հուսամ աշ-Շաիրը:
«Մի շարք երկրներից թռիչքները դադարեցնելու և ձմեռային ամիսների համար նախապես պատվիրված հյուրանոցներից հրաժարվելու հետևանքով անմիջական վնասը կազմում է մոտ 500 մլն դոլար: Մեր հաշվարկներով՝ եթե այդ հարցը չլուծվի 4-5 օրերի ընթացքում, մինչև տարեվերջ Եգիպտոսը կկորցնի 2 մլրդ դոլար»,- ասել է աշ-Շաիրը:








































