Արևմտյան երկրների կառավարությունները Եգիպտոսին չեն օգնում ահաբեկչության դեմ պայքարում և չեն կիսվում իրենց հետախուզական ծառայություններից ստացված տվյալներով: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին՝ գրում է BBC-ն:
A321-ի աղետի պատճառների վերաբերյալ մամլո ասուլիսում իր ելույթի ժամանակ Շուքրին ասել է. «Եվրոպական երկրները չեն համագործակցում մեզ հետ, այնինչ մենք դրա հույսն ունեինք»:
Եգիպտոսի իշխանությունների՝ օգնության և համագործակցության կոչերն ամբողջ լրջությամբ չեն ընդունվել՝ հավելել է նա:










































