Կոշիկը, ինչպեսև հագուստը, չի կարող լինել ունիվերսալ: Անհրաժեշտ է տարբերակել զբոսանքների, գործնական հանդիպումների, բարձրաշխարհիկ միջոցառումների համար նախատեսված կոշիկները: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած դեպքում անհրաժեշտ է հագնել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմար կոշիկներ՝ հետագայում ոտքերի հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է butik.izum.ua-ն:
Կոշիկները պետք է լինեն բնական նյութերից: Չնայած դա թանկ հաճույք է, սակայն իրեն արդարացնում է: Դրանք ավելի դիմացկուն են, ոտքը չեն հարում և վատ հոտ չեն արձակում: Ի հավելումն՝ դրանք կարող են ունենալ մերսող և առաձգական ներբաններ, ինչի շնորհիվ քայլելը լինում է հարմար և առողջարար:

Կրունկների օպտիմալ բարձրությունը
Շատ բարձր կրունկները հետագայում կարող են բերել ոտնաթաթի դեֆորմացիայի, իսկ լրիվ հարթ ներբաններով կոշիկները՝ հարթաթաթության: Օպտիմալ բարձրությունը 2-5 սանտիմետրն է: Բարձրակրունկ կոշիկներ պետք է հագնել խիստ հազվադեպ:

Ինչպես ճիշտ ընտրել չափը
Կոշիկ գնելիս անպայման հարկավոր է այն փորձել: Քայլեք և համոզվեք, որ դրանք չեն սեղմում, չեն ճնշում, սակայն մեծ էլ չեն: Բնական նյութերից կոշիկները հետագայում կարող է մի քիչ մեծանան, սակայն եթե դրանք 2 չափ փոքր են, ապա պետք չէ գնել:
.jpg?1446919247336)
Փոքրիկ խորամանկություն՝ տնտեսելու համար
Եթե ամառային կոշիկներ գնեք ձմռանը և հակառակը, ապա շատ բրենդային խանութներից կարող եք ձեռք բերել զեղչված գներով կոշիկներ:








































