Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Պետք չէ էմոցիոնալ մոտենալ և ամեն ինչ գցել կաշառք ստացողների վրա. Ստեփան Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարարությամբ է հանդես եկել, որում նշում է, որ ԵԽԽՎ-ում և այլ միջազգային կառույցներում ղարաբաղյան հակամարտության մասին զեկույցներից առաջ պետք է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ: Ամերիկացի համանախագահը, փաստորեն, դատապարտել է ԵԽԽՎ-ի ինքնագործունեությունը՝ միաժամանակ, իհարկե, հարված հասցնելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիի գործունեությանը: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալու համար։

– Գլխավորն այն  չէ, թե ինչ ասեց Ուորլիքը։ Բայց նա մեզ համար ճիշտ բան ասեց։ Ի վերջո՝ Մինսկի խումբ կա, դրա շրջանակներում ինչ-որ պրոցեսներ են գնում, և կողքից՝ այդ հարցերում չխորացած կազմակերպությունները կամ քաղաքական գործիչները թող շատ չփորձեն այդ պրոցեսը տանել այլ ատյաններ։ Սակայն դրան պետք է այլ տեսանկյունից էլ նայել։

Ինչի՞ հետ է կապված, որ այսօր ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ,  որտեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները, ձերբակալում են հայտնի գործիչներին, նման բանաձև կարող է ընդունել։ Դա իրոք խորը ուսումնասիրության արժանի թեմա է։ Հիմա մենք սա պետք է վերլուծենք խորհրդարանում, մասնագետներով, արտգործնախարարությունում։ Հանձնաժողովում, վերջիվերջո, քվեարկել են այդ զեկույցի օգտին, որ այն անցել է, քվեարկել են ոչ թե մեկ-երկու մարդ, այլ մեծամասնությունը։ Պետք է նստել, վերլուծել և հասկանալ, վերջիվերջո՝ Եվրախորհուրդը ինքը պետք է պայքարի մարդու իրավունքների համար, ոչ թե նման զեկույց ընդունեն։ Սա միայն  փողով հնարավոր չէ իրականացնել, էդ ինչքան փող պետք է տային, կամ հո բոլորը չծախվեցի՞ն։

Իսկ Ուորլիքի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանը, այո, կարծում եմ, կփորձի իր մասնակցությունը սառեցնել Մինսկի խմբի ձևաչափում։ Ի վերջո, մենք գիտենք, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի գրասենյակը հանեց Բաքվից, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը հանեց և այլն։

– Պարոն Գրիգորյան, ԱՄՆ-ը Ուորլիքի շուրթերով նման հայտարարություն անելուց առաջ չէ՞ր մտածում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն։

– Ո՛չ, ես չեմ կարծում, որ իրենք ինչ-որ բան էին մտածում։ Միացյալ Նահանգները չէր վախենում։ Բաքվում Ամերիկայի ժողովրդավարական բոլոր ինստիտուտները հանվել են, և պարզ է, որ այստեղ ԱՄՆ-ը որևէ կորցնելու բան չուներ։ Միացյալ Նահանգները, ի վերջո, Ուորլիքի միջոցով արտահայտեց իր դիրքրոշումը։ Ես այստեղ ինչ-որ անսպասելի բան չեմ տեսնում։ Իրենք նաև կանխատեսում են, որ Ադրբեջանը միգուցե ցանկություն հայտնի դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից։ Ինձ համար զարմանալի բան չկա։ Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ իրավիճակ է Ադրբեջանում։ Մեզ համար առանցքային հարցը պետք է լինի այն, որ ԵԽԽՎ-ն, որը միշտ պայքարում է մարդու իրավունքների համար, այսպիսի կոշտ ձևով պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ես չեմ կարող հասկանալ՝ այնտեղ ինչ կա, որ չեն կարողանում լուծել, միգուցե մեր պատվիրակությունն է պասիվ՝ չեմ կարող ասել։ Եթե գոնե մի փոքր օբյեկտիվության էլեմենտներ լինեին այդ զեկույցում, ես չէի վիճի։ Բայց ինչ է նշանակում բռնության աճը Ադրբեջանի հարակից տարածքներում։ Ո՞ր տարածքներում, այդ տարածքներում մարդ չի ապրում, ի՞նչ բռնություն։ Դա անվտանգության գոտի է, բոլորս էլ գիտենք։ Այս փաստերը պետք է անպայման ուսումնասիրել։ Չպետք է էմոցիոնալ մոտեցում ցուցաբերենք ու ամեն ինչ գցենք կաշառք ստացողների վրա, այս հարցը պետք է լուրջ ուսումնասիրության ենթարկվի։

– Չե՞ք կարծում, որ այս հայտարարությամբ, Միացյալ Նահանգները փորձում է զսպել Ադրբեջանին և տարածաշրջանում կայունություն ապահովել։

– Չեմ բացառում։ Կարծում եմ՝ իրենք առաջին հերթին ուզում էին զսպել Ադրբեջանին։ Բայց դա պետք է ավելի շուտ արվեր, երբ նոր-նոր Ադրբեջանում սկսվում էին  ճնշումները, մարդկանց ձերբակալությունները, միջազգային կառույցների գրասենյակների փակումը։ Հիմա գնացքը արդեն գնացել է, հիմա այս կոշտ դիրքորոշումը կբերի նրան, որ Ադրբեջանն ավելի մոտ կգնա Ռուսաստանին, ինչը մեզ համար անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում