Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ուֆա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ամկար»-ին:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Ռուսաստանի Պրեմյեր լիգա. 15-րդ տուր. «Ուֆա» – «Ամկար»՝ 2:1
Գոլերը՝ 47´ Սլայ(1:0), 68´ Սալուգին(1:1), 88´ Կրոտով(2:1):







































