Համացանցում հայտնվել է Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) խցիկով նկարված հերթական տեսաձայնագրությունը, որտեղ երևում է սկավառակաձև ՉԹՕ, հայտնում է Mirror-ը:
Հոլովակում տիեզերական մութ տարածությունում երևում է առեղծվածային պայծառ օբյեկտ: Տեսանյութը նկարվել է նոյեմբերի 4-ին և նույն օրը տեղադրվել Hidden Cams ալիքում:
Mirror պարբերականը ենթադրում է, որ դա կարող է լինել տիեզերական աղբ, բայց թե ինչու է այդքան վառ լուսավորված՝ հայտնի չէ: Բացի այդ՝ 13-րդ վայրկյանում կարելի է տեսնել ևս երեք տարօրինակ առարկաներ, որոնք հայտնվում են միայն մեկ ակնթարթ:








































