Սիդնեյում գրանցվել է արտասովոր բնական երևույթ. քաղաքը պատվել է ամպային ցունամիով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այն իր հետ կբերի տեղումներ։
Ավստրալացիները դուրս են եկել փողոցներ՝ նկարահանելու արտասովոր երևույթը։
«Ափում զբոսնելիս ինձ թվաց, թե վիթխարի ալիք է դուրս հորդել օվկիանոսից»,- գրել է տեղացիներից մեկը սոցցանցերում։

















































