Սիրիայի ներքին ընդդիմության պատվիրակությունն ապրիլի 16-ին կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Դամասկոսում գտնվող աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով՝ հանդիպման ընթացքում «Փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատ»-ի ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Կադրին Ջամիլը և ազգային հաշտեցման գործերով նախարար Ալի Հայդարը, ռուսական կողմի հետ նախատեսում են քննարկել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղիները: