Յոկոհամայում ME-BYO ամենամյա կոնֆերանսի ժամանակ զուգարաններ արտադրող ճապոնական խոշոր Toto ընկերությունը ներկայացրել է նոր մշակում` «խելացի» զուգարանակոնք, որն ընդունակ է եզրակացություն տալ մարդու առողջության մասին, հայտնում է korrespondent.net-ը: Սարքը հիմնականում նախատեսված է տարիքավոր մարդկանց համար, ովքեր դժվարանում են որոշել խնդրի առկայությունը և ժամանակին դիմել բժշկի:
Ցուցադրվել է նաև Mimosys մոնիտորինգի համակարգը, ինչն ընդունակ է որոշելու մարդու հոգեկան վիճակը` հետևելով ձայնի տատանումների փոփոխություններին, և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները թեթևացնող սարք:
Ցուցահանդեսում ընդամենը ներկայացվել է 27 առաջավոր տեխնոլոգիա, որոնց նպատակն է տարիքավոր մարդկանց ակտիվությունը պահպանելու համար հիվանդությունների վաղ շրջանում կանխատեսումը:












































