Lenta.ru-ի փոխանցմամբ՝ HTC ընկերությունը YouTube վիդեոհոսթինգում հրապարակել է HTC One A9 նոր սմարթֆոնի գովազդը։ Արտադրողը HTC One A9 նոր մոդելն անվանել է «դիզայներական ֆլագման»։
Գովազդում ցույց է տրված, թե ինչպես է HTC-ը հաղթում Apple-ին։ HTC One A9 սմարթֆոնը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին։ Շատերը կարծել են, որ այն նման է iPhone-ին։ HTC-ի ներկայացուցիչները Apple-ին մեղադրել են նրանում, որ ընկերությունը կրկնօրինակում է իրենց գաղափարները։









































