Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Ռուբին»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Լիվերպուլ»-ի դարպասապահ Սիմոն Մինյոլեն հայտարարել է, որ Յուրգեն Կլոպը մեծ փոփոխություններ է կատարել թիմում:
«Կլոպը վստահություն է ներշնչում թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստին: Յուրաքանչյուրս գիտենք մեր աշխատանքն ու դերակատարությունը:
Որևէ թիմ մեր նկատմամբ հեշտ հաղթանակ չի տանի: Այսուհետ միայն հաղթանակներ ենք տոնելու»,- Mirror-ը մեջբերում է Մինյոլեի խոսքերը:







































