Նախօրեին Լոնդոնում անցկացված «Միլիոնավոր դիմակների երթ» հակահակառավարական ակցիայի ընթացքում առնվազն 50 մարդ է ձերբակալվել, 3 ոստիկան է տուժել: Ակցիային մասնակցում են հազարավոր մարդիկ, որոնց դեմքերը ծածկված են Գայ Ֆոքսի դիմակներով, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Anonymous շարժման կազմակերպած ակցիան ամբողջ աշխարհում նոյեմբերի 5-ին անցկացվում է արդեն երրորդ անգամ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները, մեկնարկելով Թրաֆալգարի հրապարակից, գնացել են դեպի խորհրդարանի շենք՝ բոլոր համար հավասար իրավունքների պահանջով բացականչություններով: Ոստիկանության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան բողոքողները ոստիկանական մեքենա են կոտրել ու հրկիզել Լոնդոնի կենտրոնում:
Ակցիայի մասնակիցների ստույգ թիվը չի հաղորդվում, սակայն շրջանը, որտեղ անցել է երթը, շղթայված է եղել հարյուրավոր ոստիկաններով: Ալիքի հաղորդմամբ՝ մոտ 20 000 մարդ Facebook-ում հայտնել է ակցիային մասնակցելու մտադրության մասին:








































