ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը՝ առողջապահության ոլորտում:
Նախարարության ծախսերը ներկայացրեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նկատելով, որ 2016 թվականին կշարունակվեն այս տարի սկսած ծրագրերը:
«Սրտի վիրահատությունների ծրագրի մասով կհատկացվի 419 մլն դրամ, հոգեկան և նարկոլոգիական ծառայությունների մասով` 277 մլն դրամ, երեխաների բժշկական ծառայությունների ծրագրին՝ 122 մլն դրամ: Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 14. 670 դրամ, որը 2015-ի չափով է»,- ասաց նա:










































