Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել թուրքական ձախակողմյան Özgür Gündem, Demokratik Ulus և Dicle լրատվամիջոցների 26 աշխատակիցների դեմ՝ հաղորդում է «Ակոս» պարբերականը:
Դատախազությունը մեղադրում է նրանց «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու մեջ: Լրագրողները նոյեմբերի 6-ին ներկայանալու են Չաղլայանի արդարադատության պալատ՝ ցուցմունք տալու:






































