Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան վստահ է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման մեղավոր չէ «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ:
«Հավատում ենք քեզ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Միշտ քո կողքին ենք»,- Twitter-ի իր էջում գրել է Արբելոան:
Ավելի վաղ Բենզեմային մեղադրանք է ներկայացվել Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Հետաքննությունը շարունակվում է: Բենզեմային արգելել են հանդիպել Վալբուենայի հետ: Մինչև հետաքննության ավարտը նա կգտնվի ոստիկանների հսկողության տակ:











































