Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է 4 դեռահասի՝ պայթուցիկ սարքերի տեղադրման մասին կեղծ ահազանգերի կասկածանքով։ Դրանց պատճառով նոյեմբերի 3-ին Քվեբեկ և Օնտարիո նահանգներում տարհանվել է մոտ 80 դպրոց։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Ձերբակալվածները 16-17 տարեկան են։ Նրանք բոլորն ապրում են Քվեբեկի արևմուտքի երեք փոքր քաղաքներում։
Քվեբեկի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեռահասներին առաջադրվել են սպառնալիքների տարածման, դավադրության և կեղծ ահազանգի հնչեցման մեղադրանքներ։ Դեռևս հայտնի չէ, թե դեռահասներին ինչ պատիժ է սպասվում։ Նման դեպքերում ծնողները ստիպված են լինում վճարել մեծ տուգանքներ:







































