Երեկ երեկոյան Ռումինիայի Վրաշով քաղաքում ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակման ժամանակ հացի գործարանի պայթյունը հայտնվել է ուղիղ եթերում՝ հայտնում էTVR-1 հեռուստաալիքը։
Վեց մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մի քանի տասնյակ աշխատողներ հայտնվել են փլատակների տակ։ Անցկացվում է աշխատողների որոնողա-փրկարարական գործողություն։ Նախնական տվյալներով՝ փլվել է շենքի հատվածը, որտեղ գտնվել է ալրաղացը։
Տեղի ունեցածի պատճառների մասին չի հաղորդվում։









































